00:00:00

Հայտնաբերվել է ոչ սթափ 125 վարորդ․ ուժեղացված ծառայություն՝ Վարդավառի միջոցառումների շրջանակում

18:16, 08 հուլիս 2024 Իրավական

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով հուլիսի 7-ին Վարդավառի տոնակատարության շրջանակում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 79 տրանսպորտային միջոց։ 

Հայտնաբերվել է ոչ սթափ 125 վարորդ։ Հայտնաբերվել են նաև չամրակապված վարելու՝ 813,  թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով վարելու՝ 170, արագության գերազանցման՝ 255, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգատգործելու՝ 65 և հեռախոսից օգտվելու՝ 64 իրավախախտում։

Պարեկային ծառայությունը հորդորում է լինել օրինապահ, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. իրավախախտում կատարած վարորդները  կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր