00:00:00

Բայրամով. «Դժբախտաբար, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի սահմանադրության մեջ»

12:32, 08 հուլիս 2024 Աշխարհ

Առջևում շատ նպատակներ ունենք։ Մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը առաջնահերթ խնդիր է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ Ադրբեջանի ազգային շահերին համապատասխան քաղաքականություն է իրականացվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Բայրամովը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին. 

«Հանրությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Խաղաղության պայմանագրի բանակցություններում բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Դժբախտաբար, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի սահմանադրության մեջ։ Այս գործոնը պետք է վերացվի, որպեսզի լիովին խաղաղության հասնենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր