00:00:00

Վերջը ինչ է լինելու, որը պետք է լիներ Հայաստանի դերակատարումը

17:28, 06 հուլիս 2024 Բլոգ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը․

 

Վերջ ինչ է լինելու, որն է լուծումը

-----

Շատերն են փորձում հասկանալ, թե որն է հանգուցալուծումը: Փորձեմ կարճ շարադրել, բայց մինչ այդ 2021 թվականի Կարսի Պայմանագրի մասին խոսենք:

 

Կարսի պայմանագիրը կնքվել է 5 երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Հարավային Կովկասի երեք սովետական հանրապատությունների միջև, իսկ, մինչ այդ, տեղի էր ունեցել Կարսի կոնֆերանսը: Ըստ էության, դա Հարավային Կովկասի mini ՛՛Վերսալի՛՛, բնույթով՝ Խաղաղության, կոնֆերանս էր: Եթե այդ կոնֆերանսի սղագրության հետ ծանոթանաք, այն չափազանց բարդ է անցել և մի քանի անգամ ձախողման եզրին էր հայտնվել:

 

Գանք մեր օրերին: Իրավիճակի լուծումը Հարավային Կովկասի գծով նոր Խաղաղության Կոնֆերանսը կարող է լինել, և, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, ի տարբերության Կարսի կոնֆերանսի, պետք է հայտնվի 6-րդ դերակատարը՝ Իրանը:

Բնական է, առանց հաշվի առնելու երեք խոշոր և երեք փոքր երկրների շահերը, ուժերի նոր բալանս ստեղծելու պահանջը, հնարավոր չէ տարածաշրջանային նոր անվտանգային համակարգ ձևարել, որտեղ, բացի հայ-ադրբեջանական հարաբերությունների, կան այլ կարևոր հարցեր, այդ թվում նոր կոմունիկացիաների խնդիրներ:

 

Որոնք են այդ հնարավոր կոնֆերանսի հիմնական խոչընդոտները: Դա ոչ տարածաշրջանային երկրների ներթափանցումն է տարածաշրջան, որոնք ունեն այլ, շատ դեպքերում այդ երկրների շահերին հակադիր նպատակներ:

 

Որը պետք է լիներ Հայաստանի դերակատարումը՝ Հայաստանն այն հիմնական երկիրն է, որին պետք է այդ ձևաչափը, սակայն այսօրվա կառավարության կուրսն, ի տարբերություն մնացած այդ 5 երկրների, ճիշտ հակառակն է: Հայաստանն է արտատարածաշրջանային ուժեր հրավիրում: Սա պետականության ինքնասպանություն է, իսկ հայերն այս կառավարության պատճառով դառնում է ողջ տարածաշրջանի համար վտանգավոր ազգ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր