Արմավիրի մարզում ֆուտբոլի 10 փոքր խաղադաշտ է բացվել։ Դրանցից 7-ի բացմանը ներկա են եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ Հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ամբողջ հանրապետության տարածքում 20x40 խաղադաշտերի տեղադրման ծրագիրը։
Այս անգամ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել էր Արմավիրի մարզ և մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ մասնակցել ևս 7 խաղադաշտերի բացմանը։
Ընդհանուր առմամբ, մարզի 7 միավորված բնակավայրերում բացվեց 10 փոքր խաղադաշտ»,- ասված է հաղորդագրության մեջ։