Ամերիկայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում Կանադայի հավաքականը հաղթեց Վենեսուելային՝ 1-1 (11-մետրանոցներ՝ 4:3): Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հիմնական ժամանակում կանադացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Յակոբ Շաֆելբուրգը, իսկ վենեսուելացիների կազմում՝ Սալոմոն Ռոնդոնը:
11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին կանադացիները։
Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Կանադան կխաղա Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին: