00:00:00

Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունն ավելի բարձր է, քվեարկությունը կտևի մինչև կեսգիշեր․ Իրանագետ

23:27, 05 հուլիս 2024 Աշխարհ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն, ինչպես և առաջինի դեպքում, կտևի մինչև Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշեր։

Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցությունն արդեն հասել է մոտ 45 տոկոսի, ինչն, ինչպես և նախօրոք ենթադրվում էր, ավելի բարձր է առաջին փուլի մասնակցության ցուցանիշից։

Առայժմ նախնական որևէ տեղեկություն թեկնածուների ստացած քվեների մոտավոր թվի մասին չկա, քանի որ քվեարկածների ելքային հարցումներ Իրանում չեն անցկացվում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր