00:00:00

Իտալիայում արթնացել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը

22:58, 05 հուլիս 2024 Աշխարհ

Արթնացել է Եվրոպայում ամենամեծ գործող հրաբուխներից մեկը՝ Էթնան Սիցիլիայում, արտանետելով մոխրի եւ ծխի՝ ծովի մակերեւույթից 4 500 մետր բարձր սյուն, տեղեկացրել է Euronews-ը։ 3 300 մետր բարձրությունից հոսում է շիկացած լավան։

Ներկա պահին Էթնայի ակտիվությունը մնում է միջինից ոչ բարձր, բայց Իտալիայի իշխանությունները բարձրացրել են տագնապի մակարդակը կանաչից դեղինի ստորգետնյա ցնցումների պատճառով՝ վախենալով իրավիճակի կտրուկ վատացումից։

Էթնայի, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, բարձրությունը  3 357 մետր է։ Հրաբխի մոտ 200-400 կողային խառնարաններ կան։ Դրանցից ամիսը մի քանի անգամ լավա է հորդում։

Էթնայի ակտիվացմանը գումարվել է նաեւ Սթրոմբոլի հրաբխի ժայթքումը, որը գտնվում է  Տիրենյան ծովում,  Էոլյան կղզիների արշիպելագում, Սիցիլիայից ոչ հեռու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր