Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների քվեարկության ավարտը երկարաձգվել է։
Ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին IRIB-ին հայտնել է, որ պատճառը ընտրողների մեծ հոսքն է։
Ավելի վաղ այն մեկ անգամ արդեն երկարաձգվել էր։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ի առաջին փուլի ընթացքում այն երեք անգամ երկարաձգվել է, այն ժամանակ ընտրատեղամասերը դադարեցրել են աշխատանքը կեսգիշերին։