00:00:00

Թուրքիայի ու Սիրիայի նախագահները 13 տարի անց հնարավոր է հանդիպեն

18:44, 05 հուլիս 2024 Աշխարհ

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի 13 տարի անց առաջին հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Turkiye թերթը՝ հղում անելով Անկարայի աղբյուրներին՝ պնդելով, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին։

Հրապարակման համաձայն՝ հանդիպման վայր են դիտարկվում Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները և Իրաքը։ Նշվում է, որ Դամասկոսի վարչակազմը «պատրաստվում է՝ կենտրոնանալով Իրաքի վրա»։

«Անկարան ցանկանում է, որ հանդիպման նախապատրաստման գործընթացը հանգիստ ընթանա։ Թե որ երկրում կկայանան բանակցությունները, պարզ կդառնա ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա այցից հետո»,- գրում է հրատարակությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր