00:00:00

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի

15:17, 05 հուլիս 2024 Հասարակություն

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

 Հուլիսի 6-ի երեկոյան, 7-10-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին ցերեկային ժամերին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին՝ երեկոյան ժամերին, 7-10-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր