Այս տարվա՝ 14-րդ Հայկական Ամառային Փառատոնը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ հունիսի 16-ին, Լոնդոնում։ Այն Միացյալ Թագավորության հայ համայնքը համախմբող ամենանշանակալի իրադարձությունն է։ Կազմակերպված հայ եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո գործող «Armenian Church Trust» կողմից, ընտանեկան այս միջոցառումը համախմբել էր հյուրեր Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից և ամբողջ Մեծ Բրիտանիայից՝ առաջարկելով. օր՝ հագեցած աշխույժ ժամանցով, մշակութային ներկայացումներով և համայնքային ոգով:
Պաշտոնական միջոցառումը մեկնարկեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի սրտաբուխ շնորհակալական խոսքով: Ներկա էին նաև Ղպտի Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսը և Քոմոմնների պալատի անդամ Ռուպա Հակը լեյբորիստական կուսակցությունից, նրանց խոսքով ավելի ընդգծելով միասնության և համայնքի ոգին:
Փառատոնի բացման զուգահեռ նորաստեղծ առաջնորդարանի հովանու ներքո գործող «Նորահրաշ» պատանեկան երգչախումբը՝ տաղանդավոր օպերային սոպրանո Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ, կատարեց գեղեցիկ ժողովրդական և հոգևոր երաժշտություն, որին հաջորդեցից տարբեր ժամանցային միջոցառումներ, այդ թվում՝ ժամանակակից ինտերակտիվ տիկնիկային թատրոն, «Հեքիաթներ», մանկական զվարճանքի տոնավաճառներ և հրավիրյալ երգիչներ Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը: Տեղացի տաղանդները փայլեցին նաև «Ախթամար» հայկական կատարողական խմբի կատարումներով:
GMP երիտասարդական պարային խումբը՝ Մարիա Պետրուսյանի գլխավորությամբ, հանդես եկավ իր գեղեցիկ կատարումներով: Բեմում հնչեցին նաև լոնդոնաբնակ Արցախցի արտիստների՝ երգչուհի Լաուրա Ավետիսյանի և երաժիշտ Ռոբերտ Մելքումյանի կատարումները։ Փառատոնը զգալի աջակցություն ստացավ երիտասարդ կամավորների կողմից՝ ցուցադրելով սերունդների միջև գեղեցիկ համագործակցություն:
Փառատոնի խոհարարական առաջարկները ներառում էին տեղում կամավորների կողմից պատրաստված խորոված, լահմաջո, աղցաններ և քաղցրեղեն: Հայակական կազմակերպություններն ու անգլիայում գործող հայկական բիզնեսները տաղավարներում ներևկայացնում էին իրենց արտադրանքները։
Ի լրումն համայնքի բազմաթիվ կամավորների, փառատոնն աջակցություն ստացավ տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ Լոնդոնի Սուրբ Սարգիս և Սուրբ Եղիշե ծխերից, Դուբլինի հայկական ծխից, NYRAFF-ից, AGBU London-ից, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամից, Հայ օգնության միությունից, Bar du-ից եւ բազմաթիվ այլ կազմակերպություններից: