Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցը, Շուշիում նա մասնակցել է Հանրային ծառայությունների կենտրոնի բացմանը, իսկ Ստեփանակերտում ծանոթացել է, այսպես կոչված, «Ղարաբաղի համալսարան»-ում կատարված աշխատանքներին: