00:00:00

Սայիդ Ջալիլին անցկացրել է հաջող քարոզարշավ․ Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

22:24, 04 հուլիս 2024 Բլոգ

Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է վաղը Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին․

«Հուլիսի 5-ին, Թեհրանի ժամանակով առավոտյան 8-ից Իրանում կբացվեն ընտրատեղամասերը, և կմեկնարկի այս երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը։

Պահպանողական Սայիդ Ջալիլին, բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի համեմատությամբ, երկրորդ փուլում անցկացրել է բավական հաջող քարոզարշավ և թվում է, թե ավելի մեծ շանսեր ունի ընտրվելու Իրանի նախագահի պաշտոնում, սակայն վերջնականապես ամեն ինչ որոշելու է իրանցի ընտրողի քվեն, որովհետև այս երկրում քվեարկությունը մշտապես ընթանում է ազատ, արդար և թափանցիկ մթնոլորտում։

Հայաստանի տարածքում գործելու են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների երեք տեղամասեր՝ Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր