00:00:00

Ստամբուլյան պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների համար

21:19, 04 հուլիս 2024 Աշխարհ

Ուկրաինական կարգավորման շուրջ 2022 թվականի ստամբուլյան պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ ապագա բանակցությունների համար։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պարզաբանելով, որ խոսքը խաղաղ կարգավորման մոտեցման հենց բուն սկզբունքի մասին է՝ ամրագրված այդ պայմանավորվածություններում․

«Բայց մենք տեսնում ենք, որ ուկրաինական կողմը սա էլ է մերժում», - հավելել է նա:

Պեսկովը խոսել է նաև բանակցություններում Թուրքիայի միջնորդության մասին․

«Ոչ Էրդողանը, ոչ էլ որևէ մեկն այժմ չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հարցով, քանի որ Կիևը մերժում է ցանկացած երկխոսություն»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր