00:00:00

Չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել

17:56, 04 հուլիս 2024 Բլոգ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կրկին ահազանգում է՝ խաբեության դեպքերի մասին։

«Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են "ներդրել" ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։

Եվս 246 անգամ հորդորում եմ եւ մորդորում - չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։

Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»,- գրել է Մարտիրոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր