ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ ղեկավարությանն ու ժողովրդին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։
ԱՄՆ-ի մեր բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք շարունակական հաջողություններ գալիք տարիներին՝ ակնկալելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ մեր քաղաքացիների, ինչպես նաև ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- X-ի իր միկրոբլոգում նշել է Միրզոյանը։