00:00:00

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջ

19:38, 02 հուլիս 2024 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի տակ մարտադաշտից տարհանել է 12 վիրավոր զինվորի։

Շարքային Վարդան Հարությունյանը հատուկ մարտական ​​գործողության ընթացքում, հանդես գալով բժշկական վաշտի կազմում, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և մարտադաշտից զինծառայողներին տարհանելու աշխատանքներ է կատարել։

Չնայած շարունակվող ականանետային գնդակոծություններին, շարքային Հարությունյանը, վտանգելով իր կյանքը, տարհանել է 12 զինծառայողի՝ տարբեր ծանրության բեկորային վնասվածքներով։

Ընկերներին տարհանման վայր հասցնելով՝ Վարդանը նրանց ցուցաբերել է առաջին բուժօգնություն, որից հետո նրանց տեղափոխել է օգնության համար տարածք ժամանած մեքենա։

Շարքային Հարությունյանը շարունակել է ցուցաբերել օգնություն և հետևել վիրավորների վիճակին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր