00:00:00

«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու

16:02, 02 հուլիս 2024 Իրավական

«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ, այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։
 
ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։
 
Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր