Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Բոլնիսի համայնքում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ նշելով, որ օդաչուն զոհվել է:
«Վրաստանի արևելքում զորավարժությունների ժամանակ СУ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին»,- ասված է Վրաստանի ՊՆ հայտարարության մեջ:
Հանգամանքները պարզվում են։