00:00:00

Գյումրիում 22-ամյա տղամարդը ինքնшսպшնություն է գործել. shamshyan.com

20:06, 01 հուլիս 2024 Իրավական

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, և նշված վայրում 22-ամյա Արթուր Դ.-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ զույգ նախաբազուկների շրջանում հայտնաբերվել են բազմակի կտրված վերքեր:

Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են խոհանոցային դանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Դ.-ն ինքնասպանություն է գործել:

 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արթուր Դ.-ի հայրը տարիներ առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր