00:00:00

Ռուսաստանում խստացրել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը

17:52, 01 հուլիս 2024 Աշխարհ

«Ռուսաստանում անօրինական միգրանտների հայտնաբերման, անօրինական միգրացիայի հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կրկնապատկվել է, խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ հավելելով, որ անօրինական միգրանտներին, անձնական տվյալները փոխածներին, ինչպես նաև արտագնա աշխատանքի եկած և այժմ իրավախախտումների պատճառով հետախուզվման մեջ գտնվող անձանց հայտնաբերմանը նպաստում են նախարարության տեղեկատվական բազաները, որտեղ ներառված են նար դակտիլոսկոպիկ տվյալներ։

« Երկուսից ավելի անգամ ավելացել է անօրինական միգրացիայի կազմակերպման հետ կապված բացահայտված հանցագործությունների թիվը, բոլոր իրավասու կառույցներն ակտիվացրել են ջանքերն այս ուղղությամբ, և արդյունքները տեսանելի են»,- ասել է Կոլոկոլցևը՝ նշելով նաև, որ այժմ հասարակական շատ մեծ ռեզոնանսի է արժանանում միգրանտների կողմից իրավախախտման ցանկացած դեպք։

Կոլոկոլցևը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել ձևավորված տենդենցն ու բոլոր իրավասու կառույցների, այդ թվում՝ տեղական մարմինների ներգրավվածությամբ, համատեղ ուժերով շարունակել ակտիվ պահել պայքարը միգրացիոն ոլորտում իրավախախտումների դեմ։

«Անօրինական միգրացիայի դեմ պայքարը ռազմավարական նշանակություն ունի»,- հայտարարել է Կոլոկոլցևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր