00:00:00

Դատախազությունը երբեք չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված. Տիգրան Աթանեսյան

15:10, 01 հուլիս 2024 Բլոգ

Այսօր նշվում է Դատախազության օրը:

 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ՝ երբեք այդ գերատեսչությունը չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված:

 

«Նիկոլական ցախավելով՝ իրավաբանությունը վռնդվել է այդ հիմնարկից և վերադարձի որևէ հույս չի երևում: Դատախազությունը արագ աշխատում է միայն քաղաքական գործերով՝ ավիրելով ցանկացած օրենք, հետապնդում է մարդկանց՝ կապիտուլյանտին հերթական հաճույքը պատճառելու համար:

 

Ինչ վերաբերում է սովորական քրեական գործերին, ապա իրավիճակը նկարագրելու համար բառապաշարս չի հերիքում: Օրենքը և իրավունքը դարձել են դատախազության համար ատելի մի խոչընդոտ, որի վերացման համար չի խնայվում որևէ ջանք ու եռանդ:

 

Հույս ունեմ, որ մի օր հաճույք կունենամ դատարանում կամ նախաքննության փուլում աշխատել բանիմաց, ինքնուրույն և սեփական խոսք ու կարծիք ունեցող դատախազների հետ»,- Facebook-ում գրել է Աթանեսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր