Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Շուշի քաղաքում։
1979 թվականին ավարտել է շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Այնուհետև սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։
Երկար տարիներ զբաղվել է ռազմական գործով, եղել է Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչ, տարբեր տարիներին մասնակցել մի շարք պատերազմների և ռազմական բախումների։
Արցախյան պատերազմի սկզբին Սեյրան Օհանյանը ակտիվորեն ներգրավվել է ռազմական գործողություններին։ 1992 թվականի ապրիլին նախկին ԽՍՀՄ Զինված ուժերի (արդեն ՌԴ վերահսկողության ներքո գտնվող) 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտ քաղաքից դուրս բերելուց հետո ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, մասնակցել է տարբեր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին, այդ թվում՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությանը։ Նույն թվականի սեպտեմբերին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում ծանր վիրավորում է ստացել։ 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։
Նա երկար տարիներ ղեկավարել է ՀՀ Պաշտպանության նախարությունը։ Այսօր Սեյրան Օհանյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է։