00:00:00

ՌԴ ՀՕՊ-ը 36 ուկրաինական անօդաչու է խոցել իր օդային տարածքում

09:17, 01 հուլիս 2024 Աշխարհ

Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։

«Հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը 18 ԱԹՍ են ոչնչացրել և ճնշել Բրյանսկի շրջանի տարածքում, 9 ԱԹՍ ոչնչացվել է Կուրսկի շրջանի և ևս 9 ԱԹՍ՝ Բելգորոդի շրջանի տարածքում», -ասված է հաղորդագրության մեջ։

Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր