00:00:00

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ. Ջերմաստիճանը կնվազի

18:21, 30 հունիս 2024 Հասարակություն

Հանրապետության տարածքում` hունիսի 30-ին կեսօրից հետո, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն՝ հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ hունիսի 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +27+29։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +24+26,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +16+20,

Լոռի՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +13+16,

Տավուշ՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +16+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +6+19,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+27,

Արարատ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+32,

Արմավիր՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +28+30,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+23:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր