00:00:00

Հռոմի պապը կոչ է արել թույլ տալ աշխարհի բոլոր ռազմագերիներին վերադառնալ տուն

16:59, 30 հունիս 2024 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ բոլոր պատերազմներին, իսկ աշխարհում բոլոր ռազմագերիներին և բանտարկյալներին թույլ տալ տուն վերադառնալ։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ Հռոմի պապն աղոթք է հղել այն բանից հետո, երբ երկու հույն-կաթոլիկ քահանա ազատ է արձակվել գերությունից՝ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման գործարքի  շրջանակում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին կոչ է արել աղոթել, որպեսզի բոլոր պահվող անձինք վերադառնան տուն։

Նա ցավով է անդրադարձել  «պատերազմի պատճառով տառապող եղբայրներին ու քույրերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր