Արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ին։
Երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները՝ Մասուդ Փեզեշքիանը և Սաեդ Ջալիլին վաղվանցի արդեն կարող են սկսել քարոզարշավը։ Այն տևելու է ընդամենը չորս օր՝ մինչև հուլիսի 3-ը։ Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վադիդին։