Անթալիայից Մոսկվա մեկնող՝ տոթ ինքնաթիռում գտնվող ռուսները հայտնվել են տեսանյութում։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել է 200 ռուս։ Հայտնի է, որ երեք անձ, այդ թվում՝ մեկ երեխա կորցրել են գիտակցությունը՝ շոգի պատճառով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են շոգից պաշտպանվող անձինք փորձում զովանալ՝ այդ թվում հագուստը հանելու միջոցով։ Հայտնի է, որ «Ազուրէյրի» ինքնաթիռը պետք է Անթալիայից Մոսկվա մեկներ առավոտյան ժամը 7-ին, սակայն ուղևորները պատմում են, որ օդաչուները չեն կարողացել գործարկել ինքնաթիռի շարժիչները։
«Նստած ենք տաքացած ինքնաթիռում՝ մեկ ժամից ավել։ Անձնակազմը չի արձագանքում»,- հայտնել է ուղևորներից մեկը։
Ավիաընկերությունից հայտնել են, թե ինքնաթիռը լիցքավորվում է, այս պահին նախապատրաստվում են թռիչքին։