00:00:00

Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք. Գառնիկ Դանիելյան

14:26, 29 հունիս 2024 Բլոգ

Սյունեցիների հիմնական մտահոգության առարկան անվտանգությունն է, որը խաթարվել է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել էինք, եռօրյա այցով Սյունիքում ենք։ Երեկ Մեղրիի կենտրոնական հրապարակում հանդիպեցինք Մեղրիի, Ագարակի բնակիչների հետ։ Այսօր վաղ առավոտյան բարձրացանք Խուստուփ լեռը, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք լեռան լանջին գտնվող Նժդեհի շիրմին։

Այցելեցինք Ներքին Հանդ, անմիջական զրույցներ ունեցանք բնակիչների հետ։ Ինչպես և կանխատեսում էինք, սյունեցիների հիմնական մտահոգության առարկան անվտանգությունն է, որը խաթարվել է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։

Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք։ Առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև Կապանում, Քաջարանում, Գորիսում, Սիսիանում և մի շարք համայնքներում։

Թեև մեր այցը դեռևս ընթացքի մեջ է, բայց արդեն կարող եմ նշել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, Սյունիքում արժանանում է միմիայն ջերմ վերաբերմունքի»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր