00:00:00

ՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին․ Նիկոլ Փшշինյանը հետեւում է բոլորին․«Հրապարակ»

08:28, 29 հունիս 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ, ներքին քննարկումների, զրույցների ժամանակ, երբ պետք է նրա անունը տալ, անցնում են ժեստերի լեզվին եւ ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է։ ՔՊ-ական մեր զրուցակիցն անկեղծացավ, որ Փաշինյանի հետ ունեցած շփումներից եւ նրա տեղեկացվածությունից հասկացել են, որ իրենց 24-ժամյա ռեժիմով գաղտնալսում են: Չնայած Փաշինյանն իրենցից հաշիվ չի պահանջում, ուղիղ չի ասում, բայց նրա արած ակնարկներից, կսմիթներից, երբեմն անգամ իրենց ասածներից բառացի ցիտատներ բերելուց հասկանալի է դառնում, որ Փաշինյանը հետեւում է բոլորին, եւ նրա ենթակա կառույցները լսում են, զեկուցում, գուցե նաեւ գրավոր տեղեկանքներ են ներկայացնում նրան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29․ 06․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր