00:00:00

ԵՄ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

20:23, 28 հունիս 2024 Աշխարհ

Եվրոպական միությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ավելացնելով երկու ֆիզիկական անձ և չորս ընկերություն: Այս մասին փաստաթուղթ է հրապարակել ԵՄ պաշտոնական կայքէջը։

Դրանց թվում են ռուսական կոնտեյներային երկաթուղային փոխադրումների օպերատոր «Տրանսկոնտեյներ» ընկերությունը, ինչպես նաև նրա գլխավոր տնօրեն Միխայիլ Կոնցերևը։

Ցուցակում նշված են նաև երեք ընկերություններ, որոնք օգտագործվել են ռուս գործարարների ակտիվները պատժամիջոցներից հանելու սխեմայում։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր