00:00:00

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը քվեարկեց, մեկնարկում են նախագահական ընտրությունները

09:38, 28 հունիս 2024 Աշխարհ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին պաշտոնապես տվել է արտահերթ նախագահական ընտրությունների մեկնարկը՝ քվեարկելով։ 

Հիշեցնենք՝ Իրանում նախագահական ընտրություններ են։ Նախագահական մրցավազքում պայքարում է չորս քաղաքական գործիչ։
 

Նշենք՝ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը այս պետության ամենաբարձր հոգևոր-քաղաքական պաշտոնյան է․ նա առաջնորդում է 1989 թվականից ի վեր։ Իրանի նախկին նախագահ, 2021 թվականին ընտրված Էբրահիմ Ռայիսին 2024 թվականի մայիսին զոհվել էր ուղղաթիռի կործանման հետևանքով։

Իրանի գերագույն առաջնորդն է որոշում ռազմավարությունն ու կարմիր գծերը, որոնցից այն կողմ չի կարելի գնալ, իսկ նախագահն ու խորհրդարանը ընթացիկ որոշումներ են ընդունում.միակ բանը, որի վրա կազդեն ընտրությունները, դա, ըստ փորձագետների, էլիտաների ներսում դասավորությունն է։ 

 Ըստ իրանական և արտասահմանյան ԶԼՄ-ների՝ հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծվեն Իրանի ապագա նախագահի կողմից, ներառում են տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է, մասնավորապես, ամերիկյան և եվրոպական պատժամիջոցներից, կոռուպցիան, գործազրկությունը, կանանց իրավունքների ընդլայնման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցերը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր