00:00:00

Փшշինյшնը գաղտնալսում է բոլորին. հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո. «Իրավունք»

08:54, 28 հունիս 2024 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլը, ով լայն ժպիտով ու անհոգ հեծանիվ է քշում ու փորձում է ցույց տալ, որ լիովին վստահ է իր թիմի ու հասարակության վրա, իրականում սկսել է չվստահել անգամ իր շողքին։

Մասնավորապես, իր մտերիմ շրջապատը պատերի տակ փսփսում է, որ վերջինս իրավապահ կառույցի ղեկավարներին հանձնարարական է իջեցրել` գաղտնալսել անխտիր բոլոր ՔՊ-ական կարկառուններին։

Նա հատկապես սկսել է կասկածել ՔՊ-ի ակտիվին, որոնք երդվում են շեֆի անունով, բայց այդ երդումներն այլեւս գրոշի արժեք չունեն իր համար։

Ասում են, թե Նիկոլը հիմա հավատարիմներին ընտրում է բացառապես կնոջ՝ Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո»:

Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր