Ռուսաստանից Իրան գազի մատակարարման պլանի իրագործումը կապահովի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական շահերը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։
Իրանի նախագահի պաշտոնակատարը ռուսական գազի մատակարարումների կազմակերպման մշակման մասին հուշագիրն անվանել է մեծ քայլ երկու երկրների միջև հարաբերությունների խորացման, տարածաշրջանի տնտեսական զարգացման ուղղությամբ արդյունավետ միջոց:
Մոհբերը ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերություններում շեշտը դրել է Թեհրանի և Մոսկվայի բանակցությունների կարևորության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի վերաբերյալ նրանց ընդհանուր հայացքների վրա: Իրանի նախագահի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերը կբերեն ցանկալի արդյունքների: