Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» արձակուրդից հետո կմեկնի ԱՄՆ՝ մրցաշրջագայության։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հուլիսի 31-ին Չիկագոյում կխաղա իտալական «Միլանի», օգոստոսի 3-ին Նյու Ջերսիում՝ «Բարսելոնայի», օգոստոսի 6-ին Շառլոտում՝ «Չելսիի» հետ։
Պաշտոնական մրցաշրջանը Արքայական ակումբի համար կմեկնարկի օգոստոսի 14-ին Վարշավայում։ Եվրոպայի սուպերգավաթի խաղում «Ռեալը» կմրցի Եվրոպայի լիգայի գավաթակիր, իտալական «Ատալանտայի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում