00:00:00

Վրաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. ԱԳ նախարար

16:06, 27 հունիս 2024 Աշխարհ

Վրաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. այս մասին Թբիլիսիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

Նա հավելել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

Մինչդեռ Բայրամովը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանը շարունակում է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հայկական կողմին ներկայացվել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը:

«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- հավելել էր նա:

Բայրամովը նշել էր, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը», - ասել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր