00:00:00

Instagram-ի հայկական տիրույթում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ ինչպե՞ս խուսափել դրանից. Սամվել Մարտիրոսյան

14:43, 27 հունիս 2024 Բլոգ

«Ինստագրամ» սոցցանցում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ մարդկանց մոլորեցնում են գովազդի անվան տակ, կորզում բանկային քարտի տվյալները և գողանում քարտին առկա գումարը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ չարագործները մասնավորապես «Ինստագրամ»-ում կապվում են մարդկանց հետ, այդ թվում բիզնես էջերի, առաջարկում են վճարովի հիմունքներով Story-ում գովազդ դնել, ապա տալիս են հղում, որն առաջարկում է լրացնել բանկային քարտի տվյալները, ինչից հետո գողանում են քարտի պարունակութունը։

«Ուրեմն «Ինստագրամ»-ում գալիս, առաջարկում են սթորիներում գովազդ տեղադրել։ Հետո հղում են տալիս, որը պահանջում է քարտի տվյալները լրացնել։ Դե մնացածը ինքներդ կռահեք»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր