00:00:00

Ի՞նչ հարցի շուրջ պետք է դիրքորոշումները կոշտանային զենք գնելիս, երբ Հայաստանն էր նշաձող իջեցնում

23:47, 26 հունիս 2024 Բլոգ

Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որտեղ Գրիգորյանը ՌԴ կողմին մեղադրել է Արցախը հանձնելու մեջ․

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնց հաջորդիվ մանրամասն կանդրադառնամ։ Լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նա նշել է. 

«Ես չեմ ուզում անուն տալ, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանից բարձրաստիճան մեկ պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե Ռուսաստանը մեզ մատակարարի զենք-զինամթերք՝ մեր դիրքորոշումները կոշտանալու են, նաև դա է պատճառը, որ չեն մատակարարում»։

Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ հարցի շուրջ պետք է մեր դիքորոշումները կոշտանային զենք գնելու պարագայում։ Օրինակ՝ այն, որ ՌԴ-ն դեմ էր մեր Արևմտյան հարթակներում բանակցություններին, իսկ մենք այդ հարթակներում միայն նշաձող ենք իջեցրել։ Ի՞նչ տրամաբանություն կար մի կողմից մեզ ասել, վերադառնալ եռակողմ հարթակներ, որտեղ որևէ պահանջ չկար Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու, իսկ մյուս կողմից մեզ զենք չվաճառել, և որպես արդարացում պնդեին, որ դա արվում է, որ մենք դիրքորոշում չկոշտացնենք։

Բոլորին հայտնի է ռազմական ոլորտում մեր համագործակցությունը Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ, երբ մենք ժամանակակից զենք ենք գնում այս երկրներից, բայց որևէ հարցում որևէ կերպ մեր որևէ դիրքորոշում չի կոշտացել։

Այս պատմությունը նման է շուրջ մեկ տարի առաջ արված այն հայտարարություններին, երբ ասվում էր, թե մեզ ճնշում են, որ մենք միանանք «Միութենական պետությանը»։ ՌԴ-ից հերքում էին այդ տեղեկատվությունը: Երբ սկսեցինք հետաքրքրվել, թե այդ ո՞վ է ճնշել, մեր պաշտոնյաներից ու՞մ առաջ է նման հարց դրվել, այդպես էլ չկարողացանք տեղեկանալ: Նույն ճակատագրին է արժանանում նաև այս պատմությունը: Կրկին ՌԴ-ն կհերքի, իսկ Հայաստանից  արված հայտարարությունն ապացուցելու որևէ փաստ չի ներկայացվի»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր