Զարգացման ֆրանսիական գործակալությունը և Ազգային հիփոթեքային ընկերությունը նշում են էներգետիկ անցման իրենց գործընկերության 10-ամյակը։ Այս մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«16000 շահառու ընտանիք ողջ երկրում։ Առավել հարմարավետություն և խնայողություններ ընտանիքների համար, պակաս էներգետիկ կախվածություն Հայաստանի համար»,-գրել է նա։