00:00:00

ԱՄՆ 47 կոնգրեսականներ միացել են Ադան Շիֆի կողմից Բլինքենին ուղղված նամակին, որտեղ կոչ է արվում պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը

11:33, 26 հունիս 2024 Քաղաքականություն

Հունիսի 25-ին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որին միացել են ԱՄՆ 47 կոնգրեսականներ։ Նամակում ընդգծված է Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի պահպանումն ու պաշտպանությունը՝ միաժամանակ ընդգծելով այդ խոցելի վայրերի շարունակվող ոչնչացումը.  հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից։

Նամակում վարչակազմին կոչ է արվել «արագ քայլեր ձեռնարկել» և մեջբերվել է Կոռնելի համալսարանի Կովկասյան ժառանգության դիտորդը (Caucasus Heritage Watch)՝ նշելով, որ «Ադրբեջանը պատասխանատու էր Նախիջևանի անկլավում գտնվող հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսի ոչնչացման համար 1997-2011 թվականներին... 2023թ.-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ, արդեն իսկ ապացույցներ կան, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը այս տարածաշրջանում, ինչպես նաև դրա շուրջը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր