Թբիլիսիում վայրէջք կատարած ինքնաթիռը գիշերն ավելի ուշ վերադարձել է Երևան և բարեհաջող վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Հիշեցնենք՝ Մոսկվա-Երևան, Դոհա-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաթիռները նախօրեին փոխել էին չվերթի ուղղությունը՝ փորձելով վայրէջք կատարել Թբիլիսիում։ Ըստ ԶԼՄ-ների՝ պատճառը եղանակային պայմաններն էին։
Ինքնաթիռները շուրջ 30 րոպե անկանոն պտույտներ են տվել Հայաստանի օդային տարածքում: Նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը կարգավորվել է: Բոլոր ինքնաթիռների վայրէջքն արդեն թույլատրված է։