«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ Պոլիտեխնիկի Երևանի ավագ դպրոցը պաշտոնապես դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate world school) դպրոց, որը պետական կարգավիճակ ունեցող առաջին IB ավտորիզացված դպրոցն է Հայաստանում:

Մեր ավագ դպրոցում Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ներդրումը եղել է իմ որպես ՀԱՊՀ ռեկտորի թեկնածուի զարգացման հայեցակարգի կարևորագույն դրույթներից մեկը, որի իրականացման աշխատանքները մեր թիմով սկսել ենք դեռևս 2021 թվականից:

2024 թվականի սեպտեմբերից մենք կդիմավորենք ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի IB ծրագրով ընդունված առաջին սովորողներին:

Ծրագրերում ընդգրկված թեմաները, առկա մոտեցումներն, սկզբունքները և օգտագործված մեթոդներն ընտրված են այնպես, որ ծրագրի շրջանավարտներն օժտված լինեն հետազոտական աշխատանքներ իրականացնելու կարողություններով: Դա չափազանց բարձր է գնահատվում, ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, այնպես էլ աշխարհի առաջատար բուհերում: