Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։
Լուրը ԱՊԱ-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունում դիվանագիտական աղբյուրը։
Նշվում է, որ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են ինչպես երկու երկրներին վերաբերող, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։