00:00:00

Վաշինգտոնը շարունակում է աշխատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

09:38, 25 հունիս 2024 Աշխարհ

Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Հարցին, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ արդյո՞ք նոր բան լսել խաղաղ գործընթացի մասին Ադրբեջանի նախագահի հետ իր վերջին հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է.

«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի համագործակցությանը, ինչպես նաև փորձում է լուծել այս վեճը»,-նշել է Միլլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր