00:00:00

3 բնակարան, հողամաս, ԱԺ-ից էլ՝ 8 միլիոն 94 000 դրամի աշխատավարձ․ ՔՊ-ականի հայտարարագիրը

20:54, 24 հունիս 2024 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանը հայտարարագրել է 3 բնակարան Երեւան քաղաքում, 1 հողամաս՝ Եղեգնաձորում։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ որպես անշարժ գույք ԱԺ պատգամավորը հայտարարագրել է 1 ավտոկայանատեղի՝ Երեւանում, որը ձեռք է բերել 2023-ին։

2022 թվականին Տրդատ Սարգսյանը հայտարարագրել է 2021 թվականի արտադրության «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, 18 միլիոն 832 հազար դրամ՝ որպես հանձնված փոխառության գումար։ 

Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 միլիոն 258 հազար, 108 հազար, 18 հազար եւ 1500 դրամ։ 

Տրդատ Սարգսյանի հայտարարագրած կանխիկ գումարը շատ ավելի մեծ է․ նա հայտարարագրել է 7 միլիոն 195 հազար, 4 միլիոն 468 հազար դրամ, 25 հազար ռուբլի, 7400 դոլար եւ 8560 եվրո։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ից փոխառություններ է ստացել՝ 5 միլիոն եւ 3 միլիոն 904 հազար դրամ, Ազգային ժողովից էլ որպես աշխատավարձ ստացել է 8 միլիոն 94 հազար դրամ։

Նա նաեւ մարել է 9 միլիոն դրամի վարկի մայր գումար։

Միլիոնատեր պատգամավորը ներկայացրել է նաեւ, որ հանդիսանում է «Պրոմենադ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր