00:00:00

ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին

19:59, 24 հունիս 2024 Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին։ Նման հայտարարություն է արել գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

Ավելի վաղ Ալմաթիում Իմանգալի Տասմագամբետովը եւ կազմակերպության Մշտական խորհրդի անդամներն ամփոփել են պաշտպանության նախարարների խորհրդի, Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անցած նիստերի արդյունքները: 


Ընդգծվել է նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի, այդ թվում՝ տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նպատակային միջպետական ծրագրի մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի և խորհրդարանականների ու արտգործնախարարների հայտարարությունների կարևորությունը՝ Հավաքական անվտանգության ապահովման տեսանկյունից։

Մասնակիցները նշել են նաև փոխադարձ ընդունելի մոտեցումներ գտնելու կողմերի շահագրգռվածությունը: Քննարկվել են կայացված որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր