00:00:00

Դուք պետք է հավատաք ձեր ներուժին․ Բшգրшտ Սրբшզшնը՝ երիտասարդներին

21:41, 22 հունիս 2024 Քաղաքականություն

Այս պահին ընթանում է Բագրատ Սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ։ Դիմելով նրանց՝ Սրբազանն ասաց․այն պայքարը, որի առաջին շարքերում կանգնած են հենց երիտասարդները, առաջին հերթին արժեքային փոփոխության, երկրում տարածում գտած զազրելի երևույթները վերացնելուն է ուղղված։

«Մեր պայքարն իշխանափոխությունից ավելին է։ Իշխանափոխությունից ավելի արժեք էլ կարող է լինել։ Մեր պայքարը լայն իմաստով արժեքների փոփոխության մասին է, քաղաքակրթական փոփոխության մասին է, ամբողջը վերափոխելու մասին է, անհանդուրժելի, զազրելի երևույթները, որոնք այս կամ այն պատճառով դարձել են մեր կենցաղի մի մասը, անհանդուրժելի դարձնելու մասին է»,- ասաց Սրբազանը։

Կյանքն առանց փոփոխությունների անհնար է պատկերացնել, և երիտասարդներն են այդ փոփոխությունների շարժիչ ուժը, նշեց Սրբազանը։ Նա հորդորեց երիտասարդներին՝ հավատալ իրենց ներուժին, կյանքի կոչել այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր