00:00:00

Վայոց ձորի մարզի մի քանի գյուղերում կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել. shamshyan

18:21, 22 հունիս 2024 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։  Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց Ձորի մարզի գումարատկում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի բնակիչ Նարինե Հ․-ի կողմից շահագործվող, Արփի գյուղում գտնվող խանութ-սրահում անհայտ համարանիշի «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կեղծ 5 հազար թղթադրամով է գնումներ է կատարել։

ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, ապա նրանց միացած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սիմոնյանի գլխավորոթյամբ մեկնում են Նարինե Մ․ի խանութ տաղավար, որտեղ էլ արդեն վերջինս ոստիկաններին ու պարեկներին հայտնում է, իրեն անծանոթ անձը Արփի գյուղի Երևանյան խճուղի 37/1 հասցեում գործող «Լիմոն» խանութից գնել է 2 հատ «TESLA» տեսակի էներգետիկ ըմպելիք, վճարել է «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ 5 հազար թղթադրամ, հետ ստացել 4 հազար 5 հարյուր դրամ մանրը, ինչի արդյունքում պատճառվել է 5 հազար դրամի վնաս։

Նույն օր ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հերթական ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկում են օպերատիվ հետախուզական անհարժեշտ միջոցառումներ և վստահ լինելով ստացված տեղեկությունների իսկության, ճշտում են, որ ժամը  17։15-ի սահմաններում կասկածյալներ Հարութ Հ․-ն և Արմեն Մ․-ն 1 հատ 5 հազար անվանական արժեքով «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառմամբ կեղծ թղթադրամ են իրացրել Վայոց ձորի մարզի բնակիչ 50-ամյա Մարիամ  Ա․-ին պատկանող գինու տաղավարում:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր