00:00:00

Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվել

18:39, 21 հունիս 2024 Իրավական

Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափությանն առնչվող քրեական վարույթին։

«Ա․ Գասպարյանը ճանաչվել է տուժող և նրա հետ կատարվել է համապատասխան քննչական գործողություն»,- հայտնեց Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր