00:00:00

Դերասան Հովհաննես Ազոյանին ոգևորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հանդիպումը

20:58, 20 հունիս 2024 Բլոգ

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և բելառուս ընդդիմադիր սկանդալային  գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հանդիպման մասին մամուլի հաղորդագրությամբ և գրել է․ «Մեր պատասխանը Լուկաշենկոյին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիլնյուսում  Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ:

Հիշեցնենք՝ Սվետլանա Տիխանովսկայան 2020 թվականին Բելառուսում մասնակցում էր նախագահական ընտրություններին։ Նա 10 տոկոս ձայն էր հավաքել, սակայն անձամբ Տիխանովսկայան և նրա  աջակիցները պնդում էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ինչից հետո էլ Բելառուսում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Տիխանովսկայան հայտարարել էր, թե Լուկաշենկոն ուզուրպացրել է իշխանությունը, իսկ հետո էլ տեղափոխվել էր Լիտվա ու հաստատվել այնտեղ՝ ինքն իրեն հռչակելով «Բելառուսի ազգային առաջնորդ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր